▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անբարեխիղճ լրագրողը փորձել է վարկաբեկել մեկին, ով օրերս Ստեփանակերտում 56 անվճար վիրահատություն է կատարել

Այսօր մի անբարեխիղճ ջահել լրագրող փորձել է, իր արևին, վարկաբեկել Արտավազդ Սահակյանին։ Մի բժշկի, ով իր կատարած «անբարեխիղճ արարքից» ընդամենը 3 օր առաջ Ստեփանակերտում 56 անվճար վիրահատություն է կատարել։ Էլ չեմ խոսում ղարաբաղյան պատերազմի տարիներին հազարաբվոր հայ զինվորի կյանք է փրկել։ Ինտերնյուսի նման հեղինակավոր կազմակերպության լրագրողը պետք է որ իմանար, որ նյութ գրելուց առաջ կարելի նաև երկրորդ կողմին` տվյալ դեպքում պարոն Սահակյանին, լսել։ Անգամ եթե մյուս կողմը Ձեր բարեկամն է։ Իսկ իրականությունն այն է, որ բարեկամները առնվազն խաբում են, որ բժիշկը հրաժարվել է ապահովագրություն ունեցող հիվանդին ընդունել։

Քանզի աշխարհում չկա որևե պետություն, որտեղ պլաստիկ վիրահատությունը ապահովագրվում է։

Այդ թվում նաև Հայաստանում։

Եթե մեր հարգարժան ջահել լրագրողը չի հավատում, կարող է զանգահարել ցանկացած ապահովագրական ընկերություն և համոզվել։

Թեև ոնց- որ թե դատելով նրա գործելաոճից մեր «հերոսուհին» նմամ մանր-մունր բաների հետևից չի ընկնում։

Չէ որ իր բարեկամների օգտին չէ։

 

Կարեն Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը

 


Նշենք, որ Աննա Բարսեղյան անունով լրագրողը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

Այսօր N1 հիվանդանոցի բժիշկ Արտավազդ Սահակյանը հրաժարվել է ընդունել բարեկամիս, քանի որ բարեկամս ապահովագրություն ունի: Բժիշկն ասել է, որ իրեն աահովագրությամբ վճարվող գումարի 10 տոկոսն էլ չի հասնում, դրա համար ինքը չի պատրաստվում իր ժամանակը վատնել ապահովագրված հիվանդի վրա: Տվյալ հիվանդանոցը ապահովագրական ընկերության ցանկում կա, բարեկամս էլ եղել է ապահովագրական ընկերության ուղեգրով:

Հիմա հարց. ինձ, որպես հիվանդի, ինչու՞ պետք է հետաքրքրի, թե բժշկին գումարի որ տոկոսն է հասնում, ու առհասարակ ինչու՞ պետք է ես, շարքային հիվանդս, տեղեկանամ էդ տեսակ խոհանոցային մանրամասներին: Եվ ի վերջո հատկապես բժշկության ոլորտը ե՞րբ մեզ մոտ կկարգավորվի էնպես, որ բժիշկներն իրենք առաջին հերթին հասկանան, թե բժշկական ապահովագրությունն ինչ է եւ ինչպես է գործում, ու երբ կդադարեն հիվանդին որպես փողի քսակ ընկալել ու կվերաբերվեն մարդու պես:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին