Շատ ռուսական լրատվամիջոցներ չեն դադարում խոսել ռուս երգչուհի Անաստասիա Ստոցկայայի որդու և ռուսական էստրադայի աստղ Ֆիլիպ Կիրկորովի նմանության մասին:
Վերջերս հենց ինքը` երգչուհին, է մեկնաբանություն տվել իր որդու և Ֆիլիպ Կիրկորովի նմանության մասին.
«Ոչ, ինչ եք ասում. շատ հաճախ ինձ ասում են, հատկապես ինձ մտերիմ մարդիկ, որ նույնիսկ ես ունեմ նմանություն Ֆիլիպի հետ, հատկապես նմանեցնում են մեր կառուցվածքները: Ես ունեմ լայն թիկունք, նեղ կոնքեր, և ոտքերս էլ մեկը մյուսից հեռու են»,- պատմել է երգչուհին իր հարցազրույցերից մեկում: