▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անակնկալ մատուցեցինք պարոն Աշոտյանին. Լուսինե Մարտիրոսյան

 

 

 

 

 

 

 

 

 

Life.panorama.am-ը գրում է, որ օրեր անց՝ հունիս 8-ին, հեռուստաէկրաններին կհայտնվի երգիչ Հայկոյի նոր՝ «Ինձ խոստացիր» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Տեսահոլովակի ռեժսիոր Լուսինե Մարտիրոսյանը  պատմել է Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հեղինակած «Ինձ խոստացիր» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի աշխատանքների մասին:

«Նախ պետք է ասեմ, որ ինձ համար գերագույն հաճույք էր աշխատել Հայկոյի և Արմեն Աշոտյանի հետ: Տեսահոլովակը որպես այդպիսին սյուժե չունի, բայց ունի շատ գեղեցիկ խորհրդանիշ՝ սեր, որը ապրում է մինչ խոր ծերություն: Շատ սիրող զույգեր կյանքի ընթացքում տարբեր պատճառներից ելնելով բաժանվում են, բայց մենք ցանկացանք ներկայացնել սիրո այնպիսի պատմություն, երբ զույգերը մինչ մահ չեն բաժանվում, երբ սերը ուղեկցում է սիրող զույգին մինչ կյանքի վերջ: Այս երգում սերն այսպիսին ներկայացնելու միտքն իմն էր, առհասարկ, ես այն եզակի եւ երջանիկ ռեժիսորներից եմ, ում վստահել են արտիստները եւ չեն խառնվել իմ գործերին, բայց քանի որ Հայկոյի հետ ընկերներ ենք, մենք շատ ենք խորհրդակցում իրար հետ»,- պատմել է նա:

Ռեժիսորը նկատել է նաև, որ ինչպես յուրաքանչյուր տեսահոլովակի դեպքում, այնպես էլ  «Ինձ խոստացիր»-ի դեպքում դերասաններ ընտրելիս առաջնորդվել է իր «չգրված» սկզբունքով.

«Քանի որ ես դեռ մեծակտավ ֆիլմ չեմ նկարել, բայց շատ անհամբեր սպասում եմ, որ այդ պահը հասունանա, այն դերասաններին, ում ֆիլմերում եմ պատկերացնում, հրավիրում եմ մասնակցելու իմ տեսահոլովակներում, քանի որ ինձ համար իմ ամեն տեսահոլովակը փոքրիկ ֆիլմ է: Այս տեսահոլովակում ևս կիրառել եմ իմ այդ ներքին մտքերը»,- պատմել է ռեժիսորը:

Լուսինե Մարտիրոսյանը պատմել է նաև Արմեն Աշոտյանի հետ համագործակցության մասին.

«Ես որպես անկախ արվեստագետ և մարդ, ով չի հարում որևիցե կուսակցության, չեմ կարող իմ հիացմունքը թաքցնել պարոն Աշոտյանի նկատմամբ: Նա շատ շփվող և բաց մարդ է, նրա մեջ լավ իմաստով կան տարօրինակ միաձուլումներ, նա մի փոքր արվեստագետ է իր տեսակով, ստեղծագործող: Իսկ ինչ վերաբերում է տեսահոլովակի աշխատանքներին, նրա մասնակցությանը, պետք է ասեմ, որ նա ամբողջովին վստահում էր թե ինձ, թե Հայկոյին: Մենք միայն հավաքվել ենք ստեղծագործական թիմով, քննարկել ենք նախատեսվելիք ծրագրերը, բայց վերջում անակնակալ մատուցեցինք  պարոն Աշոտյանին: Նախարարի հետ ի սկզբանե մի փոքր այլ սցենար էինք մտածել, բայց մի քանի բան հետո փոխեցինք և անակնկալ կերպով ներկայացրեցինք իրեն, ինչը Արմեն Աշոտյանը շատ հավանեց: Պարոն Աշոտյանը տեղյակ չէր անգամ, թե որ դերասաններն են զբաղված լինելու, տեղյակ չէր նաև ավարտի մասին, որը զարգացավ և ավելի գեղեցիկ հանգուցալուծում ստացավ»,- պատմել է Լուսինե Մարտիրոսյանը:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին