▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անաիս Սարդարյանը` 2014-ի կորստի և 2015-ի սպասելիքների մասին

ESem.am գրում է. Դերասանուհի Անաիս Սարդարյանն ամփոփելով անցնող տարին` նշեց, որ չհաշված կորուստները, լավ տարի է ունեցել: «2014-ին հայրիկիս կորցրեցի: Ես տեսակով դժգոհ մարդ չեմ ու կարծում եմ, ամեն տարին էլ իր ձևով, տեսակով լավն է լինում»,- շեշտեց դերասանուհին և  պատասխանեց բլից հարցերին:

- Եթե Ձյունանուշիկ լինեիք…

- Չէի թողնի Ձմեռ պապը խմի (ծիծաղում է,-հեղ):

- Ինչո՞վ նշանավորվեց 2014-ը:

- Գնեցի հեծանիվ, որին որպես անշունչ առարկա չեմ վերաբերում. խոսում եմ հետը:

- Ո՞րն է Ամանորը նշելու լավագույն վայրը:

- Տունը` ընտանիքի անդամների հետ:

- Ե՞րբ և ո՞ւմ հետ եք զարդարում տոնածառը:

- Տոնածառ չեմ սիրում ու տանը չեմ ունենում: Մանկության տարիներին հայրիկիս հետ էի զարդարում, իսկ այժմ նա չկա:

- 3 ուտեստ, որ պետք է լինի ամանորյա սեղանին:

- Մայրիկիս պատրաստած պասուց տոլման, չրերեով, ընդեղենով «ուտեստը», որը միայն մեր տանն է լինում և մայրաքաղաքային աղցանը:

- Մինչև քանի տարեկանն եք հավատացել Ձմեռ պապիկին:

- Հիմա էլ եմ հավատում:

- Ո՞րն է եղել Ձմեռ պապի ամենահիշվող նվերը:

- 5 տարի առաջ Նոր տարվա օրերին քույրս երկրորդ աղջիկն ունեցավ. դա ամենամեծ նվերն էր:

- Ինչպե՞սենանցնումտոնականօրերը:

- Եթե Հայաստանում եմ լինում, կուրսընկերներով ամեն տարի այցելում ենք բոլորի տները: Իսկ Նոր տարվա գիշերն այնպես է ստացվում, որ միշտ մեր կուրսի Լիպոյենց տուն ենք գնում:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին