▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անահիտի փոքրիկ սիրտն ամեն վայրկյան կարող է կանգ առնել. մայրն օգնություն է հայցում

Փոքրիկ Անահիտ Հակոբյանը ծնվել և մեծացել է Երևանում: Երկու տարեկանից տառապում է սրտի անբավարարությամբ և գտնվում է բժիշկների հսկողության տակ (ախտորոշումը՝ էդիլատացիոն կարդիոմիոպաթիա): Անցյալ տարվա նոյեմբերին երեխային ծնողները գտնում են անգիտակից վիճակում և շտապօգնությունով տեղափոխում «Արաբկիր» ԲԿ -ի վերակենդանացման բաժանմունք:

Երեխայի սիրտն աշխատում էր 5 տոկոսով, այժմ՝ արդեն 30: Բժիշկների խոսքերով, նրա սիրտը երկրորդ հարվածին չի դիմանա: Այն կարող է կրկնվել ամեն վայրկյան:Հայաստանի բժիշկներն իրենց խոսքով անզոր են՝անհրաժեշտ է սրտի փոխպատվաստում: Էպիկրիզը տարբեր Եվրոպական երկրներում ուսումնասիրվել է և պարզվել, որ այդ իրականացնելու համար անհրաժեշտ է 150000 Եվրո: Երեխային առաջնահերթ անհրաժեշտ է հետազոտում Գերմանիայի կլինիկաներից մեկում, որի գումարը կազմում է 15000 Եվրո:

Երեխայի կյանքը կրկին վտանգված է: Ընտանիքը դիմում է հանրության օգնությանը:

ՎՏԲ-Հայաստան բանկում փոքրիկ Անահիտի մայրիկի՝ Հասմիկ Հարությունյանի անունով բացվել են հաշվեհամարներ՝ 16066001848402 /ՀՀդրամ/, 16066001848403 /ԱՄՆ դոլար/, 16066001848404 /Եվրո/, 16066001848405 /ՌԴռուբլի/, SWIFT: ARMJAM22:

Անահիտի մայրիկի հեռախոսահամարն է՝ +37498 35 31 45:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին