▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անահիտ Սիմոնյանը՝ Հայաստանի օրհներգը երգելու և նոր տեսահոլովակ նկարահանելու մասին

Օրեր առաջ երգչուհի և «Anahit Simonyan Fashion Studio»-ի ղեկավար Անահիտ Սիմոյանն իր միկրոբլոգում տեղադրել էր նոր լուսանկար, որը մակագրել էր. «Շուտով»:

Asekose.am-ի թղթակիցն այս առիթով կապ հաստատեց երգչուհու հետ՝ պարզելու՝ արդյո՞ք Անահիտ Սիմոյանը երկար դադարից հետո որոշել է կրկին ուրախացնել իր երկրպագուներին նոր տեսահոլովակով, թ՞ե ոչ:

Երգչուհին Asekose.am-ի հետ զրույցում նշեց, որ տվյալ լուսանկարը ոչ թե իր սեփական տեսահոլովակի նկարահանման հրապարակից է, այլ՝ մեկ ուրիշ.

«Տվյալ լուսանկարը Հայաստանի Հանրապետության օրհներգի հիման վրա նկարահանած նոր տեսահոլովակից է, որտեղ իրենց մասնակցությունն են ունեցել նաև մի շարք հայտնի երգիչ, երգչուհիներ,- պատմեց Անահիտ Սիմոնյանը:

Իսկ այն հարցին, թե ե ՞րբ է վերջապես երգչուհին ներկայանալու իր անհատական աշխատանքով, Անահիտ Սիմոնյանը տվեց՝ «շատ շուտով» պատասխանը՝ ավելացնելով, որ արդեն իսկ երկու ստեղծագործություն ձայնագրված են և մնում է որոշել, թե կոնկրետ որ երգի հիման վրա պետք է նկարահանել տեսահոլովակ:

 

Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին