«Առողջապահության նախարարության աշխատակիցները վերջին երկու տարիներին լուրջ փորձությունների են ենթարկվել։ Եթե նախկին նախարար Արմեն Մուրադյանը հրահանգում էր ակտիվ լինել Ֆեյսբուքում՝ նաև ֆեյքերի միջոցով, նրան փոխարինած Լևոն Ալթունյանը, ըստ լուրերի, պարտադիր է համարում ռուսերենի ակադեմիական իմացությունը։ Ռուսերեն չիմացողներն աշխատանքը պահպանելու և աշխատանքի ընդունվելու փոքր շանսեր ունեն։ Այնպես որ, այս գերատեսչությունում կատակում են, թե Ալթունյանը հնարավոր է նախարարությունում ռուսերենը հռչակի մայրենի լեզու»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։