▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամուսնուս միջամտությունն այս աշխատանքիս ընտրության հարցում չի եղել. Սյուզի Մելիքյան

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

​​​​​​​

Life.panorama.am-ը գրում է, որ Սյուզի Մելիքյանի նոր մասնագիտության մասին արդեն շատերը գիտեն: Երգչուհին պատմել է, որ վերջապես կատարվել է մանկության երազանքը. «Մայրս պատմում է, որ փոքրուց նկարել շատ եմ սիրել, բայց ծնողներս որոշել են չխորացնել նկարչական գիտելիքներս ու ինձ կերնտրոնացնել երգի վրա: Եվ միայն վերջերս, գնալով մանկությանս երազանքի հետևից, ես սկսեցի զբաղվել դիմահարդարման արվեստով»,- պատմել է երգչուհին:

Սյուզի Մելիքյանը վստահեցրել է, որ ամուսնու միջամտությունն իր այս աշխատանքի ընտրության հարցում չի եղել և դա, իր խոսքերով, կապ չունի այն կարծիքի հետ, թե ամուսնինը հորդորել է զբաղվել դիմահարդարմամբ, որպեսզի հեռացնի իրեն երգչուհու կարիերայից: Ավելին, երգչուհին իր երկրպագուներին չի թողնի, որ երկար կարոտեն իրեն. «Շուտով կներկայացնեմ նոր երգ, իսկ ավելի ուշ նաև նոր տեսահոլովակ: Ինչքան էլ մեծ սեր ունենամ դիմահարդարման արվեստի նկատմամբ, միևնույն է, այն իմ երկրորդ մասնագիտությունն է և առաջնային պլանում ինձ համար երգն է»,- նշել է նա:

Սյուզին այօր աշխատում է երեւանյան հարսանյաց սրահներից մեկում և դիմահարդարման իր գաղտնիքներով փորձում է ավելի գեղեցկացնել իր հաճախորդներին: Այն հարցին, թե հաճախորդներ ձեռք բերելու հարցում օգնում է արդյոք իր երգչուհի լինելու փաստը, Սյուզի Մելքիյանը պատասխանել է. «Այո՛, որոշ չափով օգնում է, ես գիտակցում եմ, որ այդ փաստը ինձ օգնել է այս ասպարեզում տարածում ձեռք բերել, այլապես ինձ երկար տարիներ պետք կգար, որ ճանաչվեի դիմահարդարման շուկայում, թեպետ իմ նկատմամբ վստահությունը ոչ թե երգչուհի լինելուս փաստն է, այլ աշխատանքիս»։

Անդրադառնալով վերջերս անընդհատ քննարկված նրա անձնական կյանքին՝ Սյուզի Մելիքյանը շեշտել է. «Մարդիկ շատ սկսեցին խոսել իմ անձնական կյանքից ու հենց նրանց այդքան խոսելու արդյունքում ես եկա հետևյալ մտքին՝ իմ անձնական կյանքն իր լավ ու վատ կողմերով փակ է, ով ինչ եզրակացություն ուզում է թող անի»։


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին