life.panprama.am-ի զրուցակիցն այսօր միշտ ժպտերես ու լավատես, կյանքով լեցուն ու անկեղծ Իրինա Դանիելյանն է, ով սիրում է կյանքի յուրաքանչյուր նվեր, ապրում ու վայելում է յուրաքանչյուր տարիք: Զրույցում կբացայայտենք կին, մայր, դերասանուհի և ընկեր Իրինային:
-Այժմ ինչ եք անում:
-Զբաղված եմ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Մեր մեջ ասած» հեռուստածրագրի շրջանակներում, նաև Կամերային թատրոնում երբեմն ներկայացումներ եմ խաղում:
Կար մի շրջան, որ բավական ակտիվ բեմական
գործունեություն էիքծավալում, նաև էկրաններին
Ձեզ դերասանուհու կարգավիճակում էինք
հանդիպում: Ներկայիս համեմատական
պասիվությունն ինչի՞ հետ էկապված:
-Պարզապես առաջարկներ չկան: Առաջարկների դեպքում միշտ էլ սիրով համաձայնում եմ: Անտրեպրիզային վերջին ներկայացումը Գրիշա Աղախանյանի և Լևոն Հարությունյանի հետ է եղել: Գրեթե երկու տարի խաղացինք այդ ներկայացումը: Չգիտեմ, արդյոք այն նորից կվերականգնե՞նք, թե՞ ոչ: Այժմ կա մի առաջարկ, որի մասին դեռևս փակագծեր չեմ բացի։
-Իրինա, ե՞ս չեմ մտաբերում, թե՞ Ձեզ ֆիլմերում չենք հանդիպել:
-Հավանաբար այդպես լուրջ, գլխավոր դեր չի եղել, այլապես ինքս էլ կհիշե։
-Որպես հեռուստադիտող՝ իմ աչքերով դուք կոլորիտային դերասանուհի եք ու կարող եք հետաքրքիր կերպարներ մարմնավորել ֆիլմերում:
-Իմ աչքերով էլ դա այդպես է, բայց, հավանաբար, ռեժիսորներն այլ բան են տեսնում:
-Ի՞նչ ժանրի ֆիլմում կցանկանայիք նկարահանվել:
-Չէի ցանկանա շատ շեղվել իմ հիմնական ժանրից: Ես ինձ շատ լավ եմ զգում կատակերգական ժանրի մեջ:
-Ի դեպ, ի՞նչ կարծիք ունեք այսօրվա հեռուստահումորի մասին:
-Գիտեք, հեռուստադիտողին հումորը միշտ էլ պետք է: Իհարկե, սրա մեջ նաև կոմերցիոն միտում կա: Բայց ցանկալի է, որ բարձրորակ արտադրանք մատուցվի: Անկեղծ ասած՝ շատ չեմ հետևում, բայց վստահ եմ, որ էկրաններին այսօր կա և՛ լավ, և՛ վատ հումոր: Յուրաքանչյուրն իրենն է գտնում: Այն, ինչն ինձ համար լավն է, բոլորովին պարտադիր չէ, որ ուրիշի համար լավը լինի… Եվ հակառակը։
-Հետաքրքիր է, որ Ձեզ չենք հանդիպում նաև սերիալներում ու սիթքոմներում: Ձե՞ր սկզբունքն է:
-Ոչ, նորից առաջարկի խնդիրն է, այնպես չի եղել, որ առաջարկեն, ես էլ այդ ուղղությամբ մտածեմ: Ես նման սկզբունքային բաներ չունեմ, եթե հետաքրքիր առաջարկ լինի, սիրով կհամաձայնեմ:
-Եթե չեմ սխալվում, դուք մասնագիտությամբ նաև երաժիշտ եք ու Երգի պետական թատրոնում աշխատել եք որպես երգչուհի: Չե՞ք մտածել երբևէ Պարոնյանի անվան երաժշտության և կոմեդիայի թատրոնում Ձեր ուժերը փորձելու մասին:
-Նախ ասեմ, որ ես ԵՊԹ-ում աշխատել եմ ոչ թե որպես երաժիշտ-երգչուհի, այլ որպես դերասանուհի. երգել ու համերգներ եմ վարել: Իսկ որպես երաժիշտ աշխատել, դասավանդել եմ միայն ավարտելուց հետո՝ դպրոցում: Հետագայում ես այն զուգորդեցի իմ երկրորդ՝ դերասանի մասնագիտության հետ: Ինչ վերաբերում է թատրոնին, ապա ասեմ, որ երբեք մտքովս չի անցել, ես ինձ լավ եմ զգում կամերային թատրոնում:
-Իրինա, «Մեր մեջ ասած »-ի շրջանակներում հյուրերն իրենց անկեղծության պահերին հաճա՞խ են Ձեզ զարմացնում:
-Այո, նման դեպքեր եղել են: Մեզ և հեռուստադիտողին պատմել են իրենց կյանքից այնպիսի դրվագներ, որոնց մասին տեղյակ չենք եղել: Հաճախ պարզում ենք, որ հյուրը, որին մենք ճանաչում ենք այս կամ այն մասնագիտության մեջ, իրականում բոլորովին այլ մասնագետ է, այլ երազանքներ ու նպատակներ է ունեցել, պարզապես կյանքի հունն ամեն ինչ փոխել է:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում