Ամուսինս էր պահում հիվանդ հորս` տակդիրներն էր փոխում, լողացնում. Լիանա Զուրաբյանի բացառիկ բացահայտումները
Asekose.am-ի «Փոփ Արտ» հաղորդման ընթացքում ասմունքող, հանդիսավար Լիանա Զուրաբյանն անկեղծացավ ու հուզվեց,երբ խոսեց հոր մասին, ով որոշ ժամանակ առաջ է մահացել:
Լիանան պատմեց, որ հայրը մահից առաջ գտնվել է իր ու իր ամուսնու` Արմանի, խնամքի տակ: Արմանը զբաղվել է աներոջ խնամքով այնպես, ինչպես կզբաղվեր իր հայրիկի խնամքով:
Այդ ամենը տեսնելուց հետո Լիանան որոշում է, որ պետք է օրինական ամուսնանա Արմանի հետ:
Լիանան պատմեց նաև իր որդու ու Արմանի հարաբերությունների մասին ու նշեց, որ իդեալական հարաբերություններ են:
Իր գործունեության մասին խոսելիս` Լիանան նշեց, որ թողնելու է ամեն բան ու վերադառնա իր հայրական գյուղ ու այնտեղ սկսի իր գործունեությունը, քանի որ հայրը ժառանգություն է թողել իր տունը, որը Լիանան տուն թանգարան կդարձնի:
Դիտեք հատվածներ և , եթե բաց եք թողել հաղորդումը, առաջարկում ենք անպայման հետևել ամբողջական զրույցին։