▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ-ում թուրքական գործոնն ակտիվացել է.սա աղետալի է մեզ համար

Մեծահարուստ գործարար, Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը դարձավ Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ՝ հաղթելով նոյեմբերի 8-ի ընտրություններում: «Հույս ունեի, որ դեմոկրատները կհաղթեն ու Հիլարի Քլինթոնը նախագահ կդառնա»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում բնակվող հայերը պետք է քվեարկեին Քլինթոնի օգտին.

«Որովհետև մեր  խոշոր ընկեր-բարեկամ Ռուսաստանը կարող էր զսպվել և չափավորել ՀՀ հանդեպ իր քաղաքականությունը: Տարօրինակն այն է, որ հայությունը չի կարողանում տեսակետ ունենալ: «Կողքի կանգնել»-ը սխալ էր: Պետք է Հայաստանի հետ քաղաքական գործոն լինեին: Հավանաբար իրենք թուլացել են, և ուժեղացել է թուրքական գործոնը: Սա, արդեն, աղետալի է մեզ համար, որովհետև ավանդականորեն հանրապետականները մեկուսացողներ են և գուցե, ինչ-ինչ հանգամանքներում որպես դերակատար իրենց փոխարեն ընտրեն թուրքերին»,-նկատեց քաղաքագետը:

Անի Կարապետյան

Մանրամասները՝ տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին