▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ-ում հայաստանցի երիտասարդը կյանքը բարելավող նոր սարք է հորինել

Ամերիկյան լրատվամիջոցներն անցած շաբաթ անդրադարձել են Կալիֆորնիայի համալսարանում իր դոկտորականը պաշտպանող հայ ուսանողի` Հայկ Քալանթարյանի ստեղծած նորարար սարքին, որը, ըստ մասնագետների՝ նորություն է ինժեներական ասպարեզում: 25-ամյա հայ երիտասարդը ծրագրավորել է ուտելիքը տարբերակող սարք: Ուտելու ժամանակ վզնոցը կրելիս այն ինֆորմացիա է ստանում ուտելիքի մասին և տվյալները հաղորդում հեռախոսին: Սարքը միտված է մարդու առողջության բարելավմանը, գիտական մեծ նշանակություն ունի և իր գործառույթով նորություն է ինֆորմացիայի մշակման ասպարեզում: Սարքը սնվելու ռեժիմին հետևող մարդկանց, ծերերին, առհասարակ մարդկային առողջության պահպանմանն ուղղված մի նորություն է, որի հաղորդած ինֆորմացիան նաև օգնում է համապատասխան դեղեր և բարելավող միջոցներ ընդունելու հարցում: Հայկ Քալանթարյանը սարքի ծրագրավորումը կատարել է երկու տարվա ընթացքում և ունի 9 գիտական հոդված` նվիրված, այսպես կոչված, «Խելացի վզնոցին»:
Երիտասարդ գիտնականը ծնվել է Երևանում, ծնողների հետ ԱՄՆ է տեղափոխվել 4 ու կես տարեկանում` 1990-ականների կեսին: Նա ճանաչված գրող, մտավորական Արտաշես Քալանթարյանի թոռն է:

Աղբյուրը՝ 168.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին