ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությունը 2009-ին և 2017-ին. 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդման արարողության ժամանակ արված լուսանկարում՝ դեպի Կապիտոլիում տանող ճանապարհը, համեմատած Բարաք Օբամայի առաջին երդմնակալության արարողությանը, բավականին դատարկ է:
Ակնհայտ էր, որ ուղիղ հեռարձակում ապահովող CNN-ի օպերատորներն ու ռեժիսորն ամեն կերպ ջանում էին կադրից դուրս թողնել երդմնակալությանը հետևող մարդկանց խմբերի միջև առկա մեծ բաց հատվածները: