▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ-ն անուղղակի արձագանքում է ...

ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի Մաքսային Միությանն Հայաստանի Հանրապետության միանալու հետ կապված հայտարարության ի հետևանս հնչող տարաբնույթ ու տարատեսակ մեկնաբանությունների շարքը համալրվել է ևս մեկով, որը կարելի է ասել Միացյալ Նահանգների կողմից անուղղակի առաջին արձագանքն է խնդրո առնչությամբ:

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, իր Վաշինգտոնի թղթակից Ռիչարդ Սոլաշը այս հարցի հետ կապված զրույց է ունեցել ԱՄՆ Պետդեպի մի պաշտոնյայի հետ, ով չցանկանալով պարզել իր անձը ասել է հետևյալը. «Բոլոր երկրները իրավունք ունեն ընտրել տնտեսական ինտեգրման և զարգացման սեփական ճանապարհը՝ համաձայն իրենց ազգային շահերի; ... Ոչ մի երկիր իրավունք չունի որոշել այլ երկրի քաղաքական և տնտեսական կողմնորոշումը, ոչ էլ որոշել, թե ինչ դաշինքների և առևտրական համաձայնագրերի այն կարող է միանալ:

... Մեզ քաջալերում էր Հայաստանի և Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը, քանի որ այն կնպաստեր Հայաստանի արդիականացմանը և բարեփոխմանը; ... Այս որոշումները կենսական կարևորություն ունեն, և դրանք հայաստանցիների ու Հայաստանի որոշելիք հարցն են:

... Մենք խրախուսում ենք Հայաստանին հավատարիմ մնալ քաղաքական, տնտեսական և անվտանգության ոլորտներում իր մի շարք հանձնառություններին և ամենակարևորը՝ իր նվիրվածությանը հետագա ժողովրդավարացմանը, քաղաքական և տնտեսական բարեփոխումներին և եվրոպական ինտեգրացիային»:

Այլ խոսքով Միացյալ նահանգները բառացի կերպով շրջանցում է ԵՄ-ին միակողմանի կերպով և ողջունում Հայաստանի ընդունած որոշումը, թերևս իր հետագա առաջրկները հանդես բերելու նկատառումով և համարելով, որ Հայաստանում դեռ ամեն բան կորսված այսինքն` ռուսաֆիկացված չէ:

Եվրոպական շոկի ֆոնին ԱՄՆ-ն առավել գործնական է մտածում և փորձում իր օգուտները քաղել ցանկացած իրավիճակում արագ հարմարվողականությամբ:

Թե երբ կարձագանքի պաշտոնական Վաշինգթոնը նախագահ Սարգսյանի հայտարությանը կամ կարձագանքի կամ ոչ դժվար է ասել:

Սակայն ԱՄՆ կեցվածքը, ամենայն հավանականությամբ ավելի մեղմ կլինի, գոնե տեղի հայակական համայնքի գործոնն հաշվի առնելիս ու չի բացառվում, որ ԱՄՆ-ը չմասնակցի Հայաստանի արևմտականացման եվրոպական խաղին ու հանի այդ խաղի այս փուլում եվրոպական կողմի դրած «բլոկը» միակողմանի կերպով:



Արսեն Լևոնյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին