▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ, մի բարկացրեք Ռուսաստանին. դա վտանգավոր է

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին կարծեմ այսօր՝ Լոնդոնում, պետք է հանդիպի ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Բնականաբար քննարկման թեման Ուկրաինան է՝ Ղրիմը և դրա շուրջ ստեղծված իրավիճակը:

Հանդիպումից առաջ Քերրին հայտարարել է, որ իրենք հասկանում են Ռուսաստանի պատմական, էթնիկական, աշխարհագրական, տնտեսական կապերը, շահերն ու խնդիրները Ուկրաինայի հետ, սակայն չեն հանդուրժի այն ագրեսիան, որ դրսևորում են նրանք այդ պետության հանդեպ:

Չէ՛, լավն են, շատ լավն ու ազնիվ են այս ամերիկացիները՝ ոչ ագրեսիա, ոչ աշխարհաքաղաքական խնդիրներ ու վերաձևում, ոչ այլ երկրների գործերին միջամտություն և ոչ էլ բնականաբար ագրեսիա: Մի խոսքով հրեշտակ պետություն, դեմոկրատիայի և ազնվության էտալոն…
Ջոն Քերրիի այս խոսքերը լսելիս հիշեցի այն հին, խորհրդային տարիներից շատ հայտնի անեկդոտը վերելակի, ռուսի և արտասահամանցու, վերելակում ծխելու ու բնական կարիքները հոգալու մասին…

Երբ ռուսը «իր գործը» վերջացնում է, արտասահմանցին տհաճ հոտից ստիպված ծխում է, ռուսը արտասահմանցուն խիստ տոնով ասում է. «А у нас в лифтах не курят!»… Հիմա այս ամերիկացիներինն է…Ամբողջ աշխարհը խառնել են իրար, գրավել, զորքերը, ՆԱՏՕ-ի բազաները լցրել երկրներով մեկ, օվկիանոսներում, ծովերում վխտում են ավիակիրները, Լատինական Ամերիկայից, Աֆրիկայից մինչև Ասիա քարուքանդ են արել ու մեղադրում են Ռուսաստանին իր տան բակում «ծխելու համար»

Այ այստեղ են ասում՝ խելքին աշեցեք…
Բոլորդ տեսե՞լ եք չէ սարսափ ֆիլմերում, որ հրեշանման կենդանիները ինչպես են շոշափուկները տարածում, փռում, փաթաթվում ու սկսում խեղդել զոհին...Հիմա ԱՄՆ-ն է, սկսել է խեղդել ռուսներին…

Սակայն, ահավոր է պարոնայք ամերիկացիներ, ահավոր է արդեն իր որջում քնած սիբիրյան արջին արթնացնելը, շատ վտանգավոր է…Մի արեք դա, մի բարկացրեք Ռուսատանին, այդ երկիրը, այդ ժողովուրդը շատ անկախատեսելի են…

Ինչ ասեմ՝ Աստված պահի մեզ՝ բոլորիս և Երկիր մոլորակը փորձանքներից…

Ռոբերտ Մելքոնյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին