ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածուների հայտարարությունները՝ մուսուլմանների ներգաղթի և ահաբեկչության դեմ պայքարում կտտանքների մասին, խայտառակում են Միացյալ Նահանգների կերպարը: Քանի դեռ աշխարհի երկրների առաջնորդները հետևում են ԱՄՆ-ում նախագահական ընտրարշավին, «կարծում եմ՝ արդար կլինի ասել, որ նրանք ցնցված են»՝ ասել է Քերին: Նրա խոսքով՝ նման հարցերում այդպիսի դիրքորոշումը շատ մարդկանց մոտ կասկածի տակ է դնում ԱՄՆ-ի հավասարակշռվածությունն ու հուսալիությունը: Նա հավելել է, որ ինչ-որ չափով այդ հարցերի շուրջ դիրքորոշումը «ինձ համար ակնհայտ է դարձնում, որ տեղի ունեցողը խայտառակություն է մեր երկրի համա»:
ԱՄՆ կերպարը խայտառակվում է հանրապետականների դիրքորոշման պատճառով. Քերի
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet