▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ-ի պահանջով Երևանում Ռուսաստանի քաղաքացի է բերման ենթարկվել

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովը:

Այս մասին հաղորդելով՝  ռուսաստանյան «Նովոստի» գործակալությունը, հղում անելով Սերգեյ Միրոնովի  փաստաբան Կարեն Ներսեսյանին,  նշում է, որ ՌԴ քաղաքացին  ձերբակալվել է Միացյալ Նահանգների պահանջով:

30-ամյա Սերգեյ Միրոնովը, ով ռուս-բելառուսական մի ընկերության վիդեոտեխնոլոգիաների բաժնի ղեկավարն է և կնոջ հետ Հայաստան էր եկել հանգստանալու,  այժմ գտնվում է կալանավայրում և սպասում է դատարանի որոշմանը` ԱՄՆ-ին արտահանձնելու վերաբերյալ:

«Մենք դեռևս չգիտենք, թե նրան ինչում են մեղադրում: Բերման ենթարկելիս հայտարարել են, որ նրան որոնում են ԱՄՆ իշխանությունները` 50 հազար դոլարի հասնող փողերի լվացման և ինչ-որ տեխնոլոգիաների փոխանցման համար», -  «Նովոստի» գործակալությանը պատմել է փաստաբան Կարեն Ներսեսյանը: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին