ermenihaber-ը գրում է.Թուրքական առաջատար լրատվականներն անդրադարձել են ԱՄՆ-ի՝ Հայաստանում և Թուրքիայում ապրիլի 24-ին պատվիարկային ներկայացվածության թեմային: Ընդդիմադիր «t24.com.tr» կայքը, վկայակոչելով Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսին, հայտնում է, որ ԱՄՆ նախագահի որոշմամբ Գալիպոլիի հաղթանակի 100 ամյակի միջոցառումներին որպես ԱՄՆ-ի ներկայացուցիչ մասնակցելու է դեսպան Բասսը: Խոսք չկա ԱՄՆ-ից ուղարկվելիք պատվիրակության մասին:Թուրքական իշխանությանը մոտ կանգնած «Sabah», «Hurriyet» լրատվամիջոցները ևս նշում են, որ ԱՄՆ-ն ապրիլի 24-ին Թուրքիայում ներկայացված կլինի դեսպանի մակարդակով:Իսկ ահա «Aksam» և «TimeTurk» լրատվամիջոցները թեմայի վերաբերյալ հրապարակման վերնագրում գրում են, որ ԱՄՆ-ն 6 հոգուց կազմված պատվիրակություն է ուղարկել Չանաքքալե, սակայն բուն հրապարակման մեջ որևէ մանրամասնւթյուն չի հաղորդվում այդ պատվիրակության մասին: Փոխարենը նշվում է, որ Օբաման ԱՄՆ-ի գլխավոր գանձապետ, ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուի գլխավորությամբ վեց հոգանոց պատվիրակություն է ուղարկելու Հայաստան՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար:Այս փաստն ընդգծում են նաև մյուս թուրքական աղբյուրները, ընդ որում՝ ավելի շատ տեղ տալով հենց Հայաստանի մասին լուրին, ինչպես նաև՝ Չանաքքալեի միջոցառումներին ակնկալվող այլ պաշտոնական հյուրերի մասին տեղեկատվությանը: