Հանրապետականների առաջատար Դոնալդ Թրամփը կողմնակիցներ է հավաքագրում: «Մենք մեր ձեռքով ենք կերտելու մեր հաղթանակը: Ամերիկան կրկին հսկա երկիր ենք դարձնելու»,-ասում է նա:
Հարավային Քարոլինայում նախընտրական պայքարը բավականին ծանր էր: Հատկապես կրքերը սրվեցին, երբ Թրամփը կապեց Ջեբ Բուշին իր եղբոր նախագահության սխալների հետ: «Նրանք ստել են, ասելով, որ զանգվածային ոչնչացման զենք կա՝ լավ իմանալով, որ այն չկար», - ասել էր Թրամփը:
«Ես հոգնել եմ արդեն ընտանիքիս դեմ սրա ասածներից: Հայրս իմ իմացած մեծագույն մարդն է», - պատասխանել է Ջեբ Բուշը: Հարավային Քարոլինայում եղբորն աջակցելու էր եկել նույնիսկ ԱՄՆ-ի 43-րդ նախագահ Ջորջ Բուշը. «Ես հասկանում եմ՝ Ամերիկացիները զայրացած եւ դժգոհ են, սակայն, դա չի նշանակում, որ նախագահի պաշտոնին պետք է լինի մեկն, ով արտացոլում է այդ դժգոհությունը»: Դեմոկրատների մոտ կրքերը նույնպես թեժանում են:
Փորձելով Նեւադայի նախնական ընտրություններում նոր ձայներ հավաքել, Քլինթոնը կրկին դիմում է ավանդաբար դեմոկրատներին աջակցող սեւամորթ ամերիկացիներին: «Ես ուզում եմ պատռել բաժանարար բոլոր գծերը, որոնք ամերիկացիներին անջատում են միմյանցից», - ասել է Քլինթոնը: Քլինթոնի անհանգստությունը հասկանալի է. վերջին հարցման համաձայն, դեմոկրատների թվում Վերմոնտի սենատոր Բերնի Սենդերսի աջակցությունն ավելանալով, հավասարվում է Հիլարի Քլինթոնի աջակցության մակարդակին: