▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամիրխանյանի ինքնասպանության դեպքը շարունակում Է մնալ առեղծված.«Ժողովուրդ»

«2015 թվականի փետրվարի 16-ին Նոր Հաճնում գտնվող իր առանձնատանը «Ամիրխանյան ՍՊԸ»–ի սեփականատեր Համլետ Ամիրխանյանի ինքնասպանության դեպքը շարունակում Է մնալ առեղծված, ինչպես հարազատների, այնպես Էլ, ըստ Էության, իրավապահների համար։ Դեպքի առթիվ հարուցվել Էր քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ Արդեն 1 տարի 8 ամիս Է անցել, սակայն քրգործի նախաքննությունը ՀՀ ԱԱԾ-ում շարունակվում Է։ Նկատենք, որ քրգործի քննության ընթացքի մասին գործարարի հարազատները ևս տեղեկություն չունեն։ Հիշեցնենք, որ Ամիրխանյանը ինքնասպանությունից առաջ նամակ Էր թողել, որում, ըստ Էության, պատմել Էր իր այդ քայլին դիմելու դրդապատճառը։ Հավելենք, որ մեր տեղեկություններով՝ այս գործով նաև ՀՀ ֆինանսների նախկին նախարարներից մեկն Է հարցաքննվել»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին