ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նորագույն կոշիկները նոր քննարկումներ են առաջացրել նրա առողջության և ֆիզիկական վիճակի մասին, ընդ որում ոմանք ենթադրում են, որ դրանք ստեղծվել են նախագահի ընկնելը կանխելու համար:
Ինչպես նշում է Inside Edition-ը, կոշիկը «նախագծված է քայլելիս կամ արշավի գնալիս առավելագույն հարմարավետության և աջակցության նպատակով»:
Բայդենի կոշիկները կոչվում են «Hoka Transport» և ունեն «լայն ներբան», որն «անկասկած հիանալի է կայունության ապահովման համար»։
«Կոշիկներն արժանացել են Ամերիկյան օրթոպեդների ասոցիացիայի հավանությանն այն բանի համար, որ օգտակար են ոտքերի առողջության համար», - ասվում է զեկույցում, որում ընդգծվում է, որ Բայդենի անցած ամիս անցկացված բուժզննումը ցույց է տվել, որ նախագահը տառապում է ոտքերի ծայրամասային նեյրոպաթիայով:
«Ծայրամասային նեյրոպաթիան վերաբերում է նյարդերի վնասմանը, - լրատվամիջոցին է պատմել օրթոպեդ Գաբրիել Լաուրենտին, որից հարցազրույց էին վերցրել զեկույցի համար:- «Անկախ նրանից, թե դա վնասվածքի, թե հիվանդության պատճառով է, կա նյարդերի որոշակի վնասվածք»:
ԱՄՆ նախագահը բազմիցս ընկել և սայթաքել է հանրության առաջ, ինչը կասկածներ է առաջացրել նրա ֆիզիկական վիճակի վերաբերյալ։
Աղբյուրն՝ այստեղ
Դիտեք նաև՝