▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամերիկյան հայտնի «Starbucks» սրճարանային ցանցը հայերին վիրավորելու համար ներողություն է խնդրել

Սուրճ, քաղցրավենիք ու բլիթներ վաճառող «Starbucks» սրճարանային ցանցն իր վերջին գովազդի համար ներողություն է խնդրել հայերից,-գրում է Аsbarez.com-ը: 

Բանն այն է, որ օրեր առաջ «Starbucks»-ը տարածել էր նոր գովազդային վահանակներ, որոնց վրա պատկերված էին հայկական տարազով աղջիկներ, իսկ նրանց գլխավերում էլ երևում էր թուրքական դրոշը:

Այս պաստառները տեսնելուց հետո բազմաթիվ հայեր համացանցում #BoycottStarbucks հեշթեգով առաջարկել էին բոյկոտել հայտնի սրճարանային ցանցը: Նրանց բողոքին հաջորդել էր «Starbucks» մամուլի խոսնակի  հայտարարությունը, որում նշված է.

«Բացթողում է տեղի ունեցել, որի համար մենք ներողություն ենք խնդրում: Արդեն հանել ենք այդ վահանակները և աշխատում ենք մեր կողմից արված սխալի վրա»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին