▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամենքիդ մի մի հատ իմ խաչից, այդժամ գուցե ծանրությունից գարշահոտ բերաններդ փակվի․ Անի Քոչարը՝ իրեն չարախոսողներին

Լրագրող Անի Քոչարը, ով տևական ժամանակ հիվանդ էր քաղցկեղով, սակայն կարողացել է հաղթահարել այն, ինստագրամի իր էջում գրառում է արել
«Վերջերս ականջիս շատ շշուկներ են հասնում (բամբասանքն անառակ կին է, թրև է գալիս և դրա մասին արագ իմացվում է: Մարդու տեսակ կա, որ ունակ չէ ուրախանալ դիմացինի երջանկության և հաջողությունների համար. այդ տեսակին առավել հարմար է, երբ դիմացինը դժբախտ է, հիվանդ, ունի անհաջողություններ և ինքն էլ պատեհ առիթ շատ մարդասեր երևալու՝ «կարեկցելու» կամ սփոփվելու (ինչ լավ է, որ այդ ամենն իր հետ չի պատահում:

http://asekose.am/filemanager/uploads/Ani_Qochar.jpg

Ու չնայած իմ կյանքում այժմ էլ դժվարին փորձություններ են, բայց ես դրանց մասին լռում եմ և իմ խաչը կրում (ի ծնե իմ խաչը փոքր ինչ ծանր է ստացվել, բայց ինչ արած դա է): Այժմ առավել համառ եմ լռելու իմ դժվարությունների և փորձությունների մասին, թող որ զազրախոսները շարունակեն չարախոսել և ոչ թե իմ հաշվին սփոփել սեփական ոչնչությունը: Վերջիններիս միայն մի բան՝ ամենքիդ մի մի հատ իմ խաչից, այդժամ գուցե ծանրությունից գարշահոտ բերաններդ փակվի:

Հ.Գ. և վերջում՝ հարգանքներս բոլոր նրանց, ովքեր մարդկանց միայն բարին են կամենում, չեն նախանձում և չեն չարախոսում և, եթե ուրախանում են, ապա բացառապես դիմացինի հաջողությամբ և ոչ հակառակը»։

 

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին