▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամենազովացուցիչ համերգ. Հայկ Պետրոսյանը գտել է շոգ օրերը զովացնելու տարբերակը

 

Օգոստոսի 1-ին դերասան, երգիչ Հայկ Պետրոսյանը «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճում հանդես է գալու նոր՝ «ԱմենաԶՈՎաչուցիչ»  համերգային ծրագրով:

На изображении может находиться: 1 человек, улыбается, стоит и текст

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Սպասվում է հետաքրքիր ձևաչափով զովացուցիչ համերգ՝ ամառային բացօթյա դահլիճում: Ամառային տապ օրերին մենք հետաքրքիր, մտերմիկ ծրագիր ենք նախատեսել՝ հանդիսատեսը կվայելի լավ երաժշտություն Հայկ Պետրոսյանի և Live Band-ի մատուցմամբ, սակայն այդ ամենը համեմված կլինի նաև հումորով, նմանակումներով»,-Asekose.am-ին ասաց պրոդյուսեր Ալեքսանդր Մհերյանը:

Վերջինիս խոսքով՝ համերգային ծրագրի ընթացքում կհնչեն ինչպես հին, այնպես էլ նոր երգեր, այդ թվում նաև՝ հայտնի երգերի cover տարբերակները, որոնք Հայկ Պետրոսյանը հաճախ է ներկայացնում:

«Փորձելու ենք ամառային շոգ օրերին մարդկանց զովություն պարգևել ընտրված ձևաչափի շնորհիվ: Նշեմ նաև, որ Հայկ Պետրոսյանն այս օրերին պատրաստվում է նոր նախագծերի, տեսահոլովակի նկարահանման, ինչպես նաև հյուրախաղերի: Աշխատանքայի բուռն շրջան է»,-ասաց Ալեքսանդր Մհերյանը:

Կարդացեք նաև՝

Եղել են դժվար պահեր, երբ ցանկացել եմ կոտրվել, հանձնվել, բայց հիշել եմ Ազնավուրին... Հայկ Պետրոսյան

ԱԱԾ-ից մինչև ՀՔԾ, գաղտնալսումից մինչև Ռոբերտ Քոչարյանի վերադարձ. Հայկ Պետրոսյանը մանրամասնում է

«Ամեն ինչ ԼԱՅՎ Ա լինելու կամ Հեղափոխության 55 երանգները». Հայկ Պետրոսյանը` նոր ներկայացման ոգեշնչման մասին և ոչ միայն

«Իր հեռանալով Շառլն ինձ վերադարձրեց հայկական բեմ». Վարդան Պետրոսյան

Քաղաքականությունը մարդկանց դարձնում է միմյանց գզելու պատրաստ կատաղած շներ. Վարդան Պետրոսյան 

Արարատ Միրզոյանը զարմացած ասել էր՝ փաստորեն այսքան բան է եղե՞լ. Հայկ Պետրոսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին