Asekose.am-ի կանանց մեկամսյակին վերաբերող հարցերին պատասխանել է երգչուհի Օլգա Այվազյանը:
-Սիրո՞ւմ եք մարտի 8-ը:
-Իհարկե, սիրում եմ մարտի 8-ը, քանի որ ևս մեկ է առիթ է` թեկուզ փոքր ուշադրությամբ, բայց հաճելի անակնկալներ անել մտերիմներին:
-Կա՞ պատճառ, որի համար չեք սիրում կանանց տոնին նվիրված մեկամսյակը:
-Ոչ, չկա նման պատճառ:
-Ի՞նչ եք ցանկանում ստանալ այս տոնական մեկամսյակի ընթացքում:
-Կարևոր չէ` ինչ կստանամ նվեր, կարևորն այն է, որ դա սիրելիից է լինում, և ևս մեկ անգամ ինձ ժպիտ է պարգևում:
-Նյութակա՞ն, թե՞ հոգևոր նվերներ եք նախընտրում:
-Եթե ասեմ միայն հոգևոր` կստեմ, սակայն կարևորն այն է, որ քեզ գնահատված ես զգում` թեկուզ փոքրիկ ուշադրությամբ և փոքրիկ անակնկալով (ժպտում է):
-Ի՞նչ չի կարելի Ձեզ նվիրել մեկաամսյակի ընթացքում:
-Ես ծաղիկներ շատ եմ սիրում, բայց հիմա նախընտրում եմ գարնանային ծաղիկներ: Ընդ որում` ոչ միայն սիրում եմ նվեր ստանալ, այլև` նվիրել:
-Մարտի 8-ի կապակցությամբ ստացած ամենահետաքրքիր նվերը:
-Չեմ կարող առանձնացնել կոնկրետ նվեր, քանի որ բոլոր նվերներն էլ թանկ են ինձ համար:
-Պատահե՞լ է, որ մարտի 8-ի կապակցությամբ Ձեզ անտեսված և վիրավորված եք զգացել:
-Երբեք անտեսված չեմ զգացել, քանի որ եթե կողակից էլ չի եղել, ապա առաջնահերթ հայրս է միշտ շնորհավորել. ընկերներս էլ են ուշադիր, ինչպես նաև` երկրպագուներս:
-Ո՞ւմ շնորհավորանքին եք ամենաշատը սպասում:
-Իհարկե, կողակցիս:
-Իսկ ո՞ւմ եք շնորհավորելու առաջինը և ինչպե՞ս:
-Առաջինը շնորհավորելու եմ մայրիկիս և քույրիկիս, իսկ հետո` մտերիմներիս:
-Ի՞նչն է ներկայումս Ձեզ որպես կին ամենաշատը պակասում:
-Ընտանիք:
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան