▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամենամեծ երազանքս այն է, որ մեր երկրում խաղաղություն լինի. Արմեն Էլբակյանը նշում է ծննդյան 61-րդ տարեդարձը

life.panorama.am-ը գրում է. Այսօր Արմեն Էլբակյանը նշում է ծննդյան 61-րդ տարեդարձը: Ծննդյան տոնախմբությունը դերասանի ընտանիքում նախատեսված է երեկոյան, երբ նույն սեղանի շուրջ կհավաքվեն ընկերները, բարեկամներն ու ընտանիքի անդամները:

Այդ օրը երազանք են պահում գրեթե բոլորը՝ անկախ տարիքից: Արմեն Էլբակյանի երազանքն այս տարի համամարդկային բնույթ ունի: «Ես երազանքներ միշտ ունեցել եմ, ունեմ և կշարունակեմ ունենալ: Այժմ ամենամեծ երազանքս այն է, որ մեր երկրում խաղաղություն լինի: Թո՛ղ մեր երիտասարդները չզոհվեն ռազմի դաշտում, թո՛ղ ծնվեն շա՜տ-շա՜տ երեխաներ: Ուզում եմ, որ մենք՝ հայերս, սիրենք միմյանց, փորձենք ըմբռնումով մոտենալ այն ամենին, ինչ այս պահին կատարվում է մեր երկրում, հայրենիքում: Միասնական լինենք: Արդեն եղեռնի 100-ամյակն է, ինչն էլ նշանակում է, որ մենք 100-ը բոլորած ողբերգության կրողներն ենք և շատ ավելի գրագետ պետք է գործենք»,- զրույցում անկեղծացավ հոբելյարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին