Ասատրյանների ընտիքը մշտապես հանրության ուշադրության կենտրոնում է եղել։ Սիրված երգչի Արամ Ասատրյանը 4 զավակ ունի 3 որդի և 1 դուստր:
Երգչի որդիներից մեկը՝ Սեդրակ Ասատրյանը տարիներ առաջ կյանքից անժամանակ հեռացավ:
ՍթարՆյուզ-ն է գրում ու մանրամասնում․ «Սեդրակն ու Տիգրանը երկվորյակ եղբայրներ էին: Արամ Ասատրյանի որդու մահը երկար տարիներ քննարկվեց։ Սեդրակն ամուսնացած էր և որդի ունի ով կրում է՝ պապիկի անունը։
Սեդրակի մահից տարիներ անց, նրա կինը`Կարմենը որոշեց իր կյանքը նորից սկսել` կրկին ամուսնանալով:
Կարմենն ու նրա ամուսինը այժմ բնակվում են ԱՄՆ-ում։
Կարմենը բավական ակտիվ է իր ինստագրամյան էջում և հենց էնտեղ էլ այսօր երկրորդ ամուսնու հետ նոր լուսանկարներ է հրապարակել նրան՝ սեր խոստովանելով.
«ես սիրում եմ քեզ, մենք ամենալավ զույգնենք և դու ամենալավ ամուսինն ես երբևէ». գրել էր Կարմենը։
Հավելենք նաև որ նրա ամուսինը Արտակ Մկրտչյանն է , ով մանագիտությամբ բժիշկ է: Նա հայ համայնքում բավականին տարածված ու պահանջված բժիշկ է:
Կարմենն ու Արտակն այսօր ունեն իրենց կլինիկան, որտեղ իրականացնում են էսթետիկ միջամտություններ:
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` նրանք նաև համատեղ դուստր ունեն, ում անվանակոչել են Էլիզաբեթ:
Նշենք նաև, որ Տիգրան և Արտաշ Ասատրյանները շատ լավ հարաբերությունների մեջ են այս ընտանիքի հետ»։