▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամենահարուստ կանայք` ըստ Forbes-ի

Քրիստի Ուոլթոնը, ում կարողության հիմնական մասը բաժին է հասնում Wal-Mart առևտրի ցանցին, դարձել է աշխարհի ամենահարուստ կինը` ըստ Forbes հեղինակավոր ամսագրի։ Նա առաջին հորիզոնականն արդեն զբաղեցրել է 3 անգամ, նախորդ չորս տարիների ընթացքում։ Ներկայումս նրա կարողությունը գնահատվում է 36.7 մլրդ դոլար։

Այս վարկանշային աղյուսակում նա շրջանցել է L’Oreal ընկերության սեփականատեր Լիլիան Բետանկուրին, ում կարողությունը գնահատվում է 34.5 մլրդ դոլար։ Չնայած Բետանկուրիի կարողությունն ավելացել է 9 տոկոսով, սակայն նախորդ տարվա արդյունքներով նա չի կարողացել պահպանել առաջին հորիզոնականը։

Երրորդ հորիզոնականում Wal-Mart ընկերության հիմնադրի դուստրն է՝ Էլիս Ուոթսոնը՝ 34.3 մլրդ դոլար։

 Mars ընկերության սեփականատեր և հրուշակեղեի բիզնեսով զբաղվող Ժակլին Մարսն այս ցուցակում չորրորդն է 20 մլրդ դոլարով։ Ջոանա Ռայնահրթը, ում պատկանում է ավստրալիական Hancock Prospecting լեռանադրյունաբերական ընկերությունը, 17.7 մլրդ-ով հինգերորդն է։

Նախորդ տարվա համեմատ լավագույնների ցուցակում զգալի աճել է կանանց թիվը։ Եթե նախորդ տարի հաշվվում էր 138 միլիարդատեր կին, ապա ներկայումս նրանց թիվը հասել է 172-ի:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին