«Սահմանադրության մաս-մաս ներկայացնելը լավ ձև չէ: Ես չեմ հասկանում, թե մենք ի՞նչ ենք քննակում. սա սահմանադրական փոփոխությունների նախագի՞ծ է, թե՝ նոր Սահմանադրության նախագիծ»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Սահմանադրության փոփոխության մասին՝ ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
«Սահմանադրությունը դա միայն իրավաբանների գործը չէ: Սահմանադրական հանձնաժողովի անդամների շարքում չեմ տեսնում պրոֆեսիոնալ քաղաքագետների, հասարակագետների, հոգեբանների: Սա այս գործընթացի ամենաթույլ կողմն է: Սահմանադրությունը հոգեկերտվածք փոխող փաստաթուղթ է: Իսկ այս շտապողականությունն ինձ համար ընդունելի չէ»,-նկատեց տիկին Ալավերդյանը:
ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպանի համար 7 գլուխներից ամենաանհասկանալին 3-րդ գլուխն է (Սոցիալական, տնտեսական և մշակութային ոլորտներում օրենսդրական երաշխիքներըև պետության քաղաքականության հիմնական նպատակները).
«Տարանջատումը չեմ հասկանում. Երևի Վենետիկի, կամ այլ խմբի առաջարկն է»,-ասում է նա:
Իսկ, թե ինչո՞ւ է հիմա իշխանությունը նախաձեռնել այս փոփոխությունները, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպանը նկատում է.
«Հասարակության ուշադրությունը շատ կարևոր խնդիրներից շեղելու համար»:
Անի Կարապետյան