▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամենա «ոչ սեքսուալ աստղերը»

 

Բրիտանացի տղամարդկանց շրջանում մեծ համարում ունեվող Menkind պորտալը հարցումներ է անցկացրել իր ընթերցողների շրջանում` փորձելով պարզել, թե հոլիվուդյան աստղերից որոնք են ամենա «ոչ սեքսուալները»: Որքան էլ որ զարմանալի լինի, ամենավանող հայտնի կին է ճանաչվել «Մթնշաղ» ֆիլմի հերոսուհին` Քրիստեն Ստյուարտը. Հետաքրքիր է, որ AskMen կայքի ընթերցողները նրան համարել են 2013-ի 100 ամենագրավիչ կանանցի մեկը: Պետք է նշել, որ Քրիստնենին իրեն վերագրված ոչ սեքսուալ կնոջ տիտղոսն առանձնապես չի անհանգստացնում. «Շատերն ինձ քննադատում են ու ասում, որ լուսանկարների մեծ մասում ես սարսափելի տեքս ունեմ: Բայց ես դրանից ոչ միայն չեմ ամաչում, այլև հպարտություն եմ զգում: Եթե ես միշտ «նկարից դուրս եկած աղջկա» տեսք ունենայի, մարդիկ կմտածեին, որ ես կեղծ եմ: Իսկ ես այնպիսին եմ, ինչպիսին կամ, մնացածն ինձ համար միևնույն է»,- ասել է 22-ամյա դերասանուհին:
Հոլիվուդի ամենա «ոչ սեքսուալ աստղերը» տիտղոսին են արժանացել նաև Սառա Ջեսիկա Պարկերը, որին բրիտանացիները չափազանց նիհար են համարել, Լինդսի Լոհանը, որը վախեցնում է տղամարդկանց իր սկանդալային արարքներով, Դենիս Ռիչարդսը, Կիրստեն Դանստը, Միշա Բարտոնը, Հիլարի Սուոնքը, Լյուսի Լիուն, Թիլդա Սուինթոնը և Ումա Թուրմանը:

Բրիտանացի տղամարդկանց շրջանում մեծ համարում ունեվող Menkind պորտալը հարցումներ է անցկացրել իր ընթերցողների շրջանում` փորձելով պարզել, թե հոլիվուդյան աստղերից որոնք են ամենա «ոչ սեքսուալները»: Որքան էլ որ զարմանալի լինի, ամենավանող հայտնի կին է ճանաչվել «Մթնշաղ» ֆիլմի հերոսուհին` Քրիստեն Ստյուարտը. Հետաքրքիր է, որ AskMen կայքի ընթերցողները նրան համարել են 2013-ի 100 ամենագրավիչ կանանցի մեկը:

Պետք է նշել, որ Քրիստնենին իրեն վերագրված ոչ սեքսուալ կնոջ տիտղոսն առանձնապես չի անհանգստացնում. «Շատերն ինձ քննադատում են ու ասում, որ լուսանկարների մեծ մասում ես սարսափելի տեքս ունեմ: Բայց ես դրանից ոչ միայն չեմ ամաչում, այլև հպարտություն եմ զգում: Եթե ես միշտ «նկարից դուրս եկած աղջկա» տեսք ունենայի, մարդիկ կմտածեին, որ ես կեղծ եմ: Իսկ ես այնպիսին եմ, ինչպիսին կամ, մնացածն ինձ համար միևնույն է»,- ասել է 22-ամյա դերասանուհին:Հոլիվուդի ամենա «ոչ սեքսուալ աստղերը» տիտղոսին են արժանացել նաև Սառա Ջեսիկա Պարկերը, որին բրիտանացիները չափազանց նիհար են համարել, Լինդսի Լոհանը, որը վախեցնում է տղամարդկանց իր սկանդալային արարքներով, Դենիս Ռիչարդսը, Կիրստեն Դանստը, Միշա Բարտոնը, Հիլարի Սուոնքը, Լյուսի Լիուն, Թիլդա Սուինթոնը և Ումա Թուրմանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին