▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամեն մեկի մեջ Սարոյան եմ տեսնում.Վիլյամ Սարոյանն էլ դեռ մանկական տարիքում լրագրավաճառ է աշխատել

Դռան զանգը ուշացումով լսեցի եւ ստիպված եղա անջատել փոշեկուլը:
-Բարեւ ձեզ, ներեցեք, որ անհանգստացրի, չեք ուզում? ծանոթանալ «Յոքոմ»-ի ծառայություններին:
Դիմացս մաքուր, կոկիկ հագնված մի տղեկ է:
-Չէ, ճիշտն ասած...,-պատասխանեցի նրան ու հասկացա, որ համարյա մեղք եմ գործում՝ մերժելով բարեկիրթ տղային:
-Դե լավ, վերցրեք սա, կծանոթանաք, լավ,-ինձ մեկնելով ընկերության բուկլետը, ասաց նա եւ հաջողություն մաղթեց:
Տարբեր ընկերությունների նոր ծառայությունները գովազդելու համար մեր բնակարանի դուռը հաճախ են ծեծում այսպիսի ջահելներ: Եվ ես ամեն անգամ ուրախանում եմ՝ տեսնելով, թե իմ առջեւ ինչ դաստիարակված, բարեկիրթ ջահել է կանգնած:
Անգամ «շիշ հավաքող» դեռահասներ են գալիս ու ես ստիպված եմ լինում մեր «չուլանի» ծակուծուկերից գտնել ու նրանց տալ թեկուզ երկու շիշ / մենք դատարկ շշեր չենք պահում/:
Ես նրանց բոլորի մեջ Սարոյան եմ տեսնում:
Ախր, Վիլյամ Սարոյանն էլ դեռ մանկական տարիքում ստիպված է եղել աշխատել լրագրավաճառ, հեռագրատան ցրիչ, բանվոր, գրասենյակային ծառայող...
Իսկ ինչու ես չպետք է հավատամ, որ մեր տուն այցելող այս դեռահասներից եւ ուսանողներից թեկուզ մեկը վաղը Սարոյան չի դառնալու...

Կիմա Եղիազարյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին