▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամեն ինչ Քրիստինե Պեպելյանի մասին` ըստ մարմնի մասերի

Դիտարկելով  Քրիստինե Պեպելյանի հոնքերը` կարելի  է  միանշանակ պնդել, որ նա ծայրաստիճան զգացմունքային է: Մեր հերոսուհին ծանր է տանում քննադատությունն ու դիտողությունները: Թե՛ աշխատանքում, թե՛ անձնական շփումներում չի թաքցնում իրական զգացմունքները, ինչը երբեմն կարող է խնդիրներ առաջացնել: Պեպելյանը վստահում է մարդկանց, ինչի պատճառով հաճախ է հայտնվում զոհի կարգավիճակում: Քրիստինեի դիմագծերով մարդիկ միշտ ինքնարտահայտվելու, կիսվելու ու լսված լինելու պահանջ ունեն: Այս մասին գրում է esyes.am-ը:

 Երգչուհու հոնքերը նաև փաստում են, որ նա հանգիստ խառնվածք ունի, չի սիրում արմատական փոփոխություններ: Արկածախնդրությունն ու փորձարկումները, նորարարությունները խորթ են նրա խառնվածքին: Մեր հերոսուհին այն մարդկանցից է, ով երբեք չի մոռանում իր հարազատ ընկերներին և անհատական մոտեցում է ցուցաբերում յուրաքանչյուրին: Լավ ընկերուհի է և ընդունակ է գաղտնիքներ պահելու: Ընդհանուր առմամբ նա կենսուրախ, շարժուն ու սրտաբաց անձնավորություն է: Կարելի է նաև ենթադրել, որ հավատում է տարատեսակ գուշակությունների:

Ընդհանուր առմամբ  դյուրահավատ է, ուստի պատահական չէ, որ հատկապես նրա տիպի դիմագծերով մարդիկ են հաճախ դառնում խաբեբաների զոհը:

Պետք է նաև նշել, որ Քրիստինեի տիպի դեմք ունեցող արական սեռի ներկայացուցիչները հաճախ տարվում են խաղամոլությամբ: Ասել է թե` եթե մեր հերոսուհին տղա լիներ, ապա նրան կարելի էր հաճախակի հանդիպել երևանամերձ խաղատներում:

Մաշկի բնույթը վկայում է, որ Քրիստինեն ֆիզիկապես բավականին թույլ է և հաճախ է հիվանդանում. նրան չեն շրջանցում եղանակային տարատեսակ փոփոխություններն ու վարակները:

Աչքերի բնույթից երևում է, որ երգչուհին դանդաղ է կողմնորոշվում և դժվարությամբ է որոշումներ կայացնում: Չի սիրում, երբ իրեն շտապեցնում են ու ստիպում արագ որոշումներ կայացնել: Աչքերը նաև փաստում են, որ չի սիրում տանը երկար մնալ. շարունակ շարժման մեջ է: Քրիստինեն այն մարդկանցից է, ում անհրաժեշտ է գործունեության ազատություն. գրասենյակային և պատասխանատու աշխատանքները, որտեղ կան պարտավորություններ, ժամկետներ ու պահանջներ, նրա համար չեն: Աչքերից նաև պարզ է, որ Պեպելյանը փոքր-ինչ բարդույթավորված է: Նա երբեմն թերագնահատում է իր հնարավորություններն ու առավելությունները:

Դիմածնոտային կառուցվածքից ակնհայտ է, որ երգչուհին փոքր-ինչ ցրված է և ուշադրության կենտրոնացման խնդիր ունի:

Ինչպես բոլոր զգացմունքային մարդիկ, այնպես էլ մեր հերոսուհին, քաղցրակեր է և շոկոլադի մեծ սիրահար: Քրիստինեն երբեք չի սահմանափակում իր սննդակարգը, քանի որ նրա օրգանիզմը հակված չէ գիրության:

Առանձնակի ուշադրության է արժանի նրա աչքերի գույնը: Դիմագիտության առաջատար մասնագետները պնդում են, որ կանաչ աչքերով մարդկանց հատկանշական է սերը ճանապարհորդությունների հանդեպ: Ըստ նրանց` նման մարդիկ տանել չեն կարողանում սուտն ու կեղծիքը: Երբ Քրիստինեին խաբում են, նա ծանր ապրումների մեջ է ընկնում` փորձելով հասկանալ նման պահվածքի պատճառը:

Դիտարկելով քիթը` պետք է  ասել, որ Քրիստինեն բացարձակապես ընդունակ չէ վիրավորել դիմացինին: Նա հոգատար է և միշտ պաշտպանում է թույլերին:

Պետք է նաև նշել, որ Քրիստինեն, լինելով զգացմունքային ու թույլ անհատականություն, միշտ պաշտպանի ու թիկունքի կարիք ունի: Նա ամեն ինչում սիրում է պարզություն: Նրան չեն գրավում բարդ համակարգերն ու վերլուծությունները, հաճախ աշխարհն ընկալում է զգացմունքներով:  Քրիստինեն սիրում է բնությունն ու տպավորություններով լի ուղևորություններ: Ֆիլմերից երգչուհին նախապատվությունը հավանաբար տալիս է մելոդրամաներին և ռոմանտիկ կատակերգություններին:

Մնում է ավելացնել, որ Քրիստինեն իրեն կարող էր լավագույնս դրսևորել մանկավարժության և բժշկության ասպարեզում: Երկու դեպքում էլ պահանջվում է որոշակի հոգատարություն, ինչն այնքան բնորոշ է մեր հերոսուհուն:

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին