▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ամեն ինչ անում ենք, որպեսզի Ադրբեջանը լկտիանա»․ Կարինե Նալչաջյան

«Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի Ադրբեջանը լկտիանա։ Հոգեբանության մեջ այսպիսի հասկացություն կա՝ լկտիացման մեխանիզմ։ Եթե դու զոհի կերպարի մեջ ես մտել՝ նաև հոգեբանորեն, դու կռացած ես թշնամուդ առաջ, զոհի բոլոր հատկանիշները դրսևորում ես, ապա թշնամիդ էլ ավելի լկտիանալու է, երևակայությանը անհասանելի պահանջներ է ներկայացնելու»,- «Անտիֆեյք»-ի եթերում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ նշելով, որ անգամ պարտությունից հետո հնարավոր է ուժերը վերականգնել, ոտքի կանգնել, սակայն դա հիմա չենք կարողանում անել․ «Մեր հայրենիքի ղեկին գտնվողները թշնամու հետ ձեռք ձեռքի տված մեզ ոչնչացնելով են զբաղված։ Թշնամին գիտի, որ իրենց դրածոն է ղեկավարում մեր երկիրը»,- ասաց Նալչաջյանը։ Անդրադառնալով Փաշինյանի ստերին, հոգեբանն ասաց․ «Մի սուտն ասում է, դեռ չես հասցնում հասկանալ՝ դա սուտ է, թե՝ ոչ, հաջորդ սուտն է ասում։ Այսպես կարողանում է մի տեսակ շշմեցնել մարդկանց, ինքը այս առումով կատարելության հասած մարդ է»։ Հոգեբանի կանխատեսումները դրական են․ «Հայի արժանապատիվ ոգին արթնանալու է, հասնելու ենք մի աստիճանի, որ այդ հեղեղը քշելու, տանելու է այդ ողջ անարգանքն ու պղծությունը։ Մենք իրավունք չունենք հուսալքվելու»

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին