Այսօր ԱԻՆ-ում նոր աշխատակիցների ընդունելության և հերթական կոչումների շնորհման օր էր:
ՀՀ վեց քաղաքացիներ համալրեցին ԱԻՆ աշխատակիցների շարքերը, երեք փրկարարներ ստացան հերթական կոչումներ, իսկ մեկը ունեցավ պաշտոնեական առաջխաղացում և կոչման բարձրացում:
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, շնորհավորելով աշխատակիցներին, մաղթեց խաղաղություն, պատասխանատվություն և անփորձանք ծառայություն: