ԱԺ հերթական նիստի ժամանակ ՀԱԿ Արամ Մանուկյանը ելույթը սկսելուց առաջ դիմեց տղամարդ պատգամավորներին`խնդրելով չհամբուրվել.
«Շատ տգեղ է, երբ առավոտյան տղամարդիկ իրար համբուրում են և այդպես ամեն օր: Փորձեք էդ ադաթից դուրս գալ: Ես օրինակ մեր կուսակցությունում արգելել եմ տղաներին համարյա ամեն օր համբուրվել: Նույն բանն ուսանողներն են անում ինստիտուտների դեմը: Եվ այստեղ դուք եք այդ մշակութը տարածում ենք»:
Արամ Մանուկյանի այս խոսքին արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` նշելով.
«Պարոն Մանուկյան, կարևորը համբույրը Հուդայի համբույր չլինի, թե չէ մնացածը նորմալ է»:
Արամ Մանուկյանն էլ զայրացած պատասխանեց.
«Իսկ կլինի, որ դուք չարձագանքեք»:
«Չի լինի, ոնց կարող եմ չարձագանքել մեր համբույրներին»,-արձագանքեց Շարմազանովը: