▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ամեն անգամ Վրաստանից արկղերի ձեռքբերումը ազդելու է մանդարինի ինքնարժեքի վրա»

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Վրաստանից մանդարին ներմուծող առևտրականները ահազանգում են, որ հայկական անցակետում թույլ չեն տալիս իրենց՝ Հայաստանից տարած արկղերով անցնել սահմանը։

Ասում են՝ գնացեք, Վրաստանից ձեռք բերեք համապատասխան արկղերը։

Տնտեսվարողները հայտնում են, որ սա իրենց լրացուցիչ անհարմարություն է պատճառում, իսկ ամեն անգամ Վրաստանից արկղերի ձեռքբերումը ազդելու է մանդարինի ինքնարժեքի վրա։

Անհասկանալի է նման արգելքի կիրառումը։ Պատկան մարմիններից պահանջում եմ, որ սեղմ ժամկետներում պարզաբանեն, թե ինչով է պայմանավորված նման որոշումը»,- հայտնլ է պատգամավորը։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին