▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամեն անգամ մեր հաղորդավարներից մի նոր հիմարության ես սպասում ու չի ուշանում...

Մեր հաղորդավարների <<մտքի փայլատակումներն>> էլ չեն զարմացնում, ուղղակի ամեն անգամ մի նոր հիմարության ես սպասում ու չի ուշանում:

Այնքան էլ շատ են, չես հասցնում անդրադառնալ, բայց այս մեկին չէի կարող չանդրադառնալ, քանի որ խոսքը իմ ամենասիրելի գրողի մասին է: 

 Արմենիա TV-ի <<եսիմ որ>> հաղորդման շրջանակում խոսում են Սևակից:

Այս զրույցի ընթացքում Հովհաննես Ազոյանը Սևակին դնում է սովետական մտածելակերպի տեր գրողների շարքը՝ էն դեպքում, երբ Սևակի ողջ գրականությունը հակասովետական էր ու շատ անգամ չէր տպագրվում ու կալանքի տակ էր դրվում հենց այդ պատճառով, իսկ մյուս կողմից, իբրև Սևակի պաշտպանություն հնչում է Հովհաննեսի հաղորդմանը հյուրընկալված Հրաչուհու հետևյալ միտքը` << չէի ասի, կարդա նրա քնարերգությունը>> :

Միայն քնարերգությու՞նը, բայց ախր Սևակ իմացողը գիտի, որ Սևակն ու <<Սովետը>> հականիշներ են ու միայն քնարերգությա՛մբ չի հաստատվում դա. ողջ գրականությունը. նյութերը, հոդվածները, թերթոնները....հակասովետական են ու բացառապես ազգային:

Կարդացե՛ք բարեկամներ... կարդալը մեզ կփրկի ձեր <<մտքերի>> հարձակումներից....

 

Զար Դիլանյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին