▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամբողջությամբ այրվել է հեռուստահաղորդավարի առանձնատունը

Ըստ տեղեկությունների՝ այսօր Վոլգոգրադի շրջանում այրվել է ռուսական առաջին ալիքի հայտնի հեռուստահաղորդավար Պյոտր Տոլստոյի առանձնատունը: Հրդեհի բռնկվելուց 30 րոպե հետո հրշեջ ծառայության աշխատակիցներին հաջողվել է ամբողջությամբ մարել կրակը: Ըստ վարկածներից մեկի՝ հրդեհը չարակամների ձեռքի գործն է, ովքեր մինչ այդ հասցրել են հաղորդավարի տնից առևանգել թանկարժեք իրերը:

Ըստ ականատեսների՝ հսկայական առանձնատնից, որը կառուցելու համար Պյոտր Տոլստոյին անհրաժեշտ է եղել ավելի քան 5 տարի, ոչինչ չի մնացել:

«Այո, տունն իսկապես հրդեհվել է, սակայն այս առիթով չեմ ցանկանում որևէ մեկնաբանություն տալ»,- ԶԼՄ-երից մեկին ասել է հեռուստահաղորդավարը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին