▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամանորյա տոնական տրամադրություն պարգևող 4 ֆիլմեր, որոնք տեսած չեք լինի

Նոր տարուն մնաց հաշված օրեր, սակայն տոնական տրամադրությունը կարծես թե չի ուզում գալ։ Հնարավոր է տոնական ջերմությունն ու հեքիաթային սպասումը լցվի փողոցները առաջին ձյան հետ միասին, բայց քանի որ այս տարվա ձմեռը ոչ մի կապ չունի ցրտաշունչ ու անողոք երևանյան ձմեռների հետ, պետք է ինքներս ստեղծենք մեր տոնական տրամադրությունը։

Asekose.am-ն իր  սիրելի ընթերցողներին ենք ներկայացնում ամանորյա տրամադրություն ստեղծող այն  ֆիլմերը, որոնք տեսած չեք լինի։

1․ Санта на продажу  – Rare exports 2010

 

Այս «սև կատակերգությունը» նախատեսված է մեծերի համար։ Ֆիլմի ստեղծողները խոստացել են, որ «Санта на продажу » ֆիլմը դիտելուց հետո բոլորն անխտիր կհավատան Նոր տարուն։ Ֆիլմը ոչ միայն ժպիտ ու ծիծաղ է պարգևում, այլ ստիպում է մի քանի անգամ վախից քար կտրել։

Ֆիլմը կառուցված է սարսափ ժանրի դասական կանոններով: Լափլանդիայի ձյունապատ լեռներից մեկում անհայտ կորպորացիան անկացնում է խորհրդավոր հետազոտություն։ Կողքի գյուղի բնակիչները վտանգ են զգում․ եղջերուները անհայտ պառճառով սատկում են, մի մասն էլ ուղղակի փախչում է։ Վերջիվերջո նրանք սկսում են գլխի ընկնել, որ գերի են վերցրել անձամբ Սանտա-Կլաուսին։

 

2․ Четыре Рождества  - Four Christmases 2008

Կատակերգությունների վարպետ Սեթ Գորդոնի «Четыре Рождества» ֆիլմը կարող ենք վաստահաբար խորհուրդ տալ սիրահար զույգերին և այն մարդկանց, ովքեր գնահատում են ընտանեկան տոների արժեքը։ Վինս Վոնն ու Ռիզ Ուիզերսպունը ֆիլմում մարմնավորում են սիրահար զույգի, ովքեր անցնում են ընտանեկան տոների թոհուբոհով 4 անգամ։

Բրեդն ու Քեյթը սիրում են միմյանց և միասին ապրում են արդեն երեք տարի։ Նրանք գնում են կինոթատրոն, ընթրիք են պատրաստում, հանդիպում են ընկերների հետ, սակայն չեն շտապում ամուսնանալ։ Նրանց հարաբերություններն ու ընտանեկան արժեքները փոխվում են, երբ նրանց ամանորյա չվերթը հետաձգվում է մեկ օրով։ Ցանկանալով արդյունավետ անցկացնել նախատոնական օրը Քեյթն ու Բրեդը որոշում են այցելել իրենց ծնողներին։ Սակայն թե՛ Բրեդի, թե՛ Քեյթի ծնողները ամուսնալուծված են և երիտասարդ զույգը ստիպված անցկացնում է չորս ընտանեկան հանդիպում։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3․ Фред Клаус, брат Санты - Fred Claus 2007

 

Եվս մեկ ամանորյա կատակերգությունը Վին Վոնի մասնակցությամբ պատմում է  Կլաուսների ընտանիքում եղբայրների լարված հարաբերությունների մասին։ Նրանցից մեկը՝ Նիկոլասը դարձել է բարի ու ուրախ մարդ՝ մարմնավորելով Նոր տարվա ոգին։ Մյուս եղբայրը՝ Ֆրեդը, կորցրել է հավատը հրաշքների նկատմամբ և ապրում է գորշ կյանքով։ Սակայն մի օր՝ ամանորի նախօրեին, Ֆրեդը թռչում է Հյուսիսային բևեռ և իմանում է, որ եղբայրը փորձանքի մեջ է։ Նոր տարին կարող է փրկել միայն Ֆրեդը։

 

4․«Старый» Новый год - New Year's Eve 2011

Ֆիլմն այն մասին է, թե ինչպես են անցկացնում դեկտեմբերի 31-ը  աշխարհի ամենավառ մեգապոլիսի՝ Նյու Յորքի բնակիչները։ Ֆիլմի ռեժիսորը Գերի Մարշալնն է, ով հայտնի է իր «Крастока», Сбежавшая невеста և «День Святого Валентина» ֆիլմերով։ Ռեժիսորը կրկին դիմել է նովելային մեթոդի։ Ֆիլմը ներկայացնում է միմյանցից տարբեր ութ պատմություն, որոնց համախմբում է Նոր տարին, ռոմանտիկան, սերն ու նվիրումը։ Ֆիլմում նկարահանվել են այնպիսի հանրահայտ աստղեր, ինչպիսիք են՝ Հոլլի Բերրին, Սառա Ջեսսիկա Պարկերը, Ջոն Բոն Ջովին, Ռոբերտ Դե Նիրոն, Զակ Էֆրոնը և այլք։

 

 

Հովհաննես Եսայան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին