«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, դեկտեմբերի 27-ին երեկոյան Երևանում գտնվող ռեստորաններից մեկում տեղի կունենա իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամանորյա բանկետը: «ՔՊ վարչության անդամներին, պատգամավորներին, կառավարության անդամներին արդեն ասվել է, որ պետք է մեկ մարդու նման ներկա գտնվեն, քանի որ խնջույքին ներկա է լինելու նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հավելենք, որ ՀՀ բոլոր գերատեսչություններն էլ այս տարի առանձին-առանձին ամանորյա խնջույքներ են անելու՝ իրենց անմիջական ղեկավարների գլխավորությամբ: Որոշ պետական կառույցներ վերականգնել են ամանորյա ամփոփիչ բանկետները նաև լրագրողների համար: Կարճ ասած, իշխանությունները մինչև տարեվերջ քեֆերի մեջ են լինելու. ասես ոչինչ չի եղել»: Մանրամասները` թերթի համարում: |
Ամանորյա քեֆի են պատրաստվում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet