▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամանորյա «Անհասանելի» նվեր երգիչ Էրիկից

Նոյեմբերի 18-ին հեռուստաէկրաններին կհայտնվի երգիչ Էրիկի նոր` «Անհասանելի» երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակը: Դատելով օրերս համացանցում հայտնված թրեյլերից` կարծես թե Էրիկը կրկին պատրաստվում է իր երկրպագուներին ուրախացնել ռիթմիկ և գունեղ տեսահոլովակով:  Asekose.am-ի թղթակիցը կապվել է երգչի հետ` պարզելու երգի ընտրության, տեսահոլովակի նկարահաման ընթացքի,  կրկին ռիթմիկ երգով հանդես գալու և այլ մանրամասների մասին:

Մեզ հետ զրույցում Էրիկը պատմեց, որ իր նոր` «Անհասանելի» երգը, «Անիրական» երգի շարունակությունն է և որ դա իրենց կողմից մտածված քայլ է.

«Շուրջ երկու տարի է անցել, երբ ես ներկայացրեցի իմ «Անիրական» երգը, որից հետո ինձ սկսեցին ասել «Անիրական Էրիկ» և ես որոշեցի, որ այն պետք է շարունակություն ունենա: Կարող եմ ասել, որ սա մտածված էր, որպեսզի «Անիրականը» դառնա «Անհասանելի», իսկ թե ինչու` կհասկանաք տեսահոլովակը դիտելուց հետո»:

Խոսելով բուն երգի մասին` Էրիկն ասաց, որ երգը փոփ ժանրում է գրված և ավելի ակումբային է. հենց դա է պատճառը, որ հասարակությունը տվյալ ստեղծագործության մեջ կլսի մինիմալ խոսքեր:

«Պարզապես ուզում եմ, որ հանդիսատեսը սրան ավելի թեթև վերաբերվի»,- երգի հետ կապված իր նպատակի մասին խոստովանեց Էրիկը` ավելացնելով, որ տվյալ երգը նվեր է բոլորին Ամանորի նախօրեին, քանի որ այս երգի տակ կարելի է պարել և ուրախանալ:

«Մի քանի մեղեդային երգ կատարելուց  հետո, ես որոշեցի կրկին ուրախ տրամադրություն փոխանցող երգ ներկայացնեմ, քանի որ կարծում եմ` Ամանորին պետք է հնչեն միայն ուրախ տրամադրություն հաղորդող երգեր»:

Տեղեկացնենք, որ երգի երաժշտության հեղինակը հենց Էրիկն է, խոսքերի հեղինակը Սերգեյ Գրիգորյանն է, իսկ տեսահոլովակի ռեժիսորը` Արեն Բայադյանը, օպերատոր` Արտյոմ Աբովյան:

«Տեսահովակում իմ ոճով զբաղվել է Արմեն Գալյանը, իսկ հագուստներս կարվել են «Ատեքս» նորաձևության տանը: Տեսահոլովակի պարուսույցը Հովհաննես Սարգսյանն է, ով շատ կարճ ժամանակահատվածում բեմադրեց պարը, որտեղ մասնակցություն ունեմ նաև ես»,- տեսահոլովակի նկարահանման աշխատանքների մասին իր խոսքը եզրափակեց երգիչ Էրիկը Կարապետյանը:

Հեղինակ` Սաթենիկ Խաչատրյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին