▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալրաղացի Լյովիկի ոդիսականը

Կրիմինալ վարք ու բարքով մի պատգամավոր ունեինք՝ Լեւոն Սարգսյան, նույն ինքը՝ Ալրաղացի Լյովիկ:
Էսօր թերթերից մեկը հիշել էր սրան:
Ես էլ ակամային հիշեցի ու ինձ բռնեցի մի մտքի վրա. Լյովիկի «պռախոդը» ժամանակին տվել է առաջին նախագահին մտերիմ մի օլիգարխ: Ի դեպ էդ ժամանակներից էլ մնացել է նրա լեգենդար մականունը:
Բայց Լյովիկը ծլեց-ծաղկեց Սերժ Սարգսյանի անմիջական կուռատորությամբ:
Պատգամավոր աշխատած տարիներին, էս շարքային կրիմինալը ընդդիմադիր դեպուտատի էր ծեծում, չար լեզուներն ասում են, որ հենց նա էր կանգնած նաեւ ընդդիմադիր գեներալներից մեկի վրա կատարված փողոցային հարձակման կատարողների թիկունքում:
Մի խոսքով, Լյովիկի արմատները դրվեցին Լեւոնի օրոք, տնկին թափ առավ, փարթամացավ Ռոբի ու Սերժի պաշտոնավարման շրջանում:
Հետո ասում են՝ իշխանության ժառանգականություն մեզանում չկա:

Սուրեն Սուրենյանցի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին