▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալրաղացի Լյովիկի հյուրանոցը նորից` երեք տարով կազատվի ԱԱՀ–ից. «ՀԺ»

«ՀՀ կառավարությունն իր առաջիկա նիստում որոշում կընդունի «Ախթամար» հյուրանոցային համալիրին ևս երեք տարով ավելացված արժեքի հարկից ազատելու մասին։ «Ախթամարը» պատկանում է հայտնի Լևոն Սարգսյանին՝ Ալրաղացի Լյովիկին։

 

Ալրաղացի Լյովիկի այս «օբեկտը» կառավարությունից հարկային արտոնություն Է ստանում արդեն երրորդ անգամ։ Պաշտոնապես ձևակերպվում է, որ «Ախթամարը» նպաստում Է զբոսաշրջության զարգացմանը, աշխատատեղեր Է ստեղծում և այլն։ Բայց փաստն այն Է, որ ընդամենը 50 տեղանոց այս հյուրանոցը աշխատում է արդեն 3 տարի և այնքան քիչ ընթացիկ հարկեր է վճարում, որ չի հայտնվում նույնիսկ 1000 հարկատուների ցանկում։ Ակնհայտ Է, որ կառավարությունը պարզունակ հովանավորչություն է իրականացնում Սերժ Սարգսյանի մտերիմ, հայտնի օլիգարխներից մեկի բիզնեսի նկատմամբ»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին