▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալրաղացի Լյովիկի եղբայրն ԱԺ-ում պաշտոն է ստացել. «Ժողովուրդ»

«ԱԺ-ում օրերս ուշագրավ կադրային նշանակում է տեղի ունեցել: Խորհրդարանի ավտոպարկի տնօրեն է նշանակվել ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանի՝ Ալրաղացի Լյովիկի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Ալրաղացի Լյովիկը պատգամավորության ընթացքում պարբերաբար հայտնվում էր սկանդալային պատմությունների, ծեծկռտուքների ու նույնիսկ՝ սպանությունների կիզակետում: Վերջապես բանը հասավ նրան, որ Սերժ Սարգսյանն իր երբեմնի սիրելի պատգամավորին ընդհանրապես մեկուսացրեց քաղաքական դաշտից: Լեւոն Սարգսյանին չօգնեց անգամ որդու անունը, ում, ի պատիվ Սերժ Սարգսյանի, Սերժ է անվանել։ Բայց այս նշանակումն ուշագրավ է նաեւ այն առումով, որ երբ ՝ Ալրաղացի Լյովիկը պատգամավոր էր, նրա օգնականը ոչ ավել, ոչ պակաս, հանրահայտ ընդդիմադիր գործիչ Արշակ Սադոյանն էր»։

 


Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին