Esem.am- ը գրել է, որ նոյեմբերի 28-ին էկրաններին կլինի Արշո Հարությունյանի նոր մարտաֆիլմը` «Ալպինիստները»:
«Սա ռուսական կինոարտադրության արկածային մարտաֆիլմ է: Նկարահանումները հիմնականում Հայաստանում են արվել. լեռնային ֆիլմ է: Կարծում եմ` հետաքրքիր պատմություն է»,- ասել է Արշոն, ով հնարավորություն է ունեցել նկարահանելու տարբեր ժանրերի ֆիլմեր, իսկ վերջին շրջանում մարտաֆիլմեր պայմանավորում է այս ժանրի հետաքրքրությամբ և առաջարկով: «Առաջարկներն այդ ժանրում էին, ես էլ ընդունում եմ այն առաջարկները, որոնք հետաքրքիր են ինձ համար: Այնպես չէ, որ հատուկ շեշտադրում եմ արել մարտաֆիլմերի վրա: Ժանրային առումով ես տարբեր ակվարիումներում եմ եղել: Իմ դեբյուտային ֆիլմը մյուզիքլ է եղել»,- նշել է ֆիլմի ռեժիսորը:
Անդրադառնալով ռուսական “Berg Sound” ընկերության հետ համագործակցությանը` Արշոն հայտնել է, որ այդ փրոդակշնը վաղուց է համագործակցում հայերի հետ: «Արդեն հինգ համատեղ աշխատանք է արվել: Ես համագործակցել եմ չորրորդ և հինգերորդ` «Ալպինիստները» և «Հրաձիգ 2» ֆիլմերի շրջանակներում: Ինձ առաջարկեցին, ես էլ համաձայնեցի, հավաքեցի խմբին»,- ասել է Արշալույսը և հավելել, որ ստեղծագործական և տեխնիկական խմբում հիմնականում հայեր են, իսկ դերասանները ռուսներ և հայեր են: «Ալպինիստները» ֆիլմում հանդես են եկել Դմիտրի Կլեպատցկին, Նատալյա Բարդոն, Ալեքսանդր Նոսիկը, Ալեքսանդր Ռոպոպորտը, Վիգեն Ստեփանյանը, Դավիդ Քացառավան: Սցենարի հեղինակը և պրոդյուսերը Միխայիլ Պողոսովն է: Առաջիկայում ֆիլմի պրեմիերան կլինի նաև Ռուսաստանում:
Առավել մանրամասն` այստեղ