▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիկ Սարգսյանը փոշմանել է՝ ՀՀԿ-ից դուրս չի գա և կդառնա ընդդիմադիր գործիչ

 

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը փոշմանել է՝ ՀՀԿ-ից դուրս գալու դիմում չի ներկայացնի:

«Հիմա իրադարձություններն այնպես են զարգանում, որ համարում եմ՝ պետք է մնամ և աշխատեմ ավելի ակտիվ: Խոսքս հիմա ՀՀԿ-ի հետ չի կապված, այլ ներկա իրավիճակի հետ: Տեսնում եմ, որ ամեն դեպքում, կարևոր է, որ ընդդիմություն լինի, կարևոր է ընդդիմության դիրքերից հանդես գալը:

 

ՀՀԿ-ն երևի թե ընդդիմություն պետք է լինի, ես էլ պետք է մնամ: Այս պահին ես հանդես չեմ գալիս որպես ընդդիմադիր գործիչ, շատ պասիվ դիրք եմ գրավել, բայց եթե ժամանակներն այսպես շարունակվեն, հաստատ կդառնամ ընդդիմադիր գործիչ»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց Ալիկ Սարգսյանը:

 

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին