▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիեւին լռեցնելը պետք է ամեն հայաստանցու և հայի պատվի գործ դառնա, որովհետև ցանկացած լկտիություն սահման ունի

Այսօր Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը կրկին ամենավերջին սինլքորի նման հոխորտացել է՝ վիրավորելով նաև մեր բանակը։

Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է իրանագետ, ԵՊՀ արեւելագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:

«Սրան լռեցնելը պետք է ամեն հայաստանցու և հայի պատվի գործ դառնա, որովհետև ցանկացած լկտիություն սահման ունի։ Իսկ լռեցնելու ամենակարճ ուղին հենց այսօրվանից աշխատելն է, որպեսզի մեր եռագույնը Ստեփանակերտում կրկին ծածանվի»,- գրել  է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երդմնակալության հերթական արարողության ժամանակ հերթական սպառնալիքներն էր հնչեցրել Հայաստանի հասցեին՝ հայտարարելով, որ Եթե ​​Հայաստանն իր օրենսդրությունը չբերի նորմալ վիճակի, խաղաղության պայմանագիր չի լինի: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին