ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ Վարշավայում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Գերմանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի քննարկումը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ:
Հաղորդվում է, որ հանդիպման ժամանակ կողմերը հակամարտության կարգավորման շուրջ կարծիքներ են փոխանակել: