▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևի մեծ եռանդով օգտագործում է Հիտլերի կարգախոսը

Ալիևը ԵԽԽՎ-ում կրկին խոսեց «հայերի եկվոր լինելու, Արցախում 200 տարի առաջ հաստատվելու, իրենց մշակութային կոթողները ոչնչացնելու, ագրեսոր լինելու և այլնի մասին», այսինքն՝ այն, ինչը դարձել է ադրբեջանական քարոզչության անկյունաքարային սկզբունքը, պայմանականորեն ասած՝ «արժեքային թիրախը», նախ՝ չշեղվել ու չզիջել այս հարցում, ապա բոլորին համոզել այս  «դրույթների» «ճշմարտացիությունը», հետո առաջ բրդել որոշակի էմպատիա և հայտնվել շահեկան վիճակում:

Այն, ինչի մասին արդեն գրել եմ՝ «սիմվոլիկ կապիտալի» կուտակումը և հակառակորդի ծագման նկատմամբ կասկածներ հարուցելը՝ իբրև հարևան երկրի ինֆորմացիոն պատերազմի ռազմավարություն: Ադրբեջանը շատ ավելի է ուժգնացնում կեղծիքը՝ միաժամանակ դիրքորոշման կոշտացումը զուգահեռելով, իսկ չստանալով համարժեք պատասխան՝ սուտը հակված է ավելի ընդլայնվելու: «Որքան շատ է սուտը, այնքան մարդիկ ավելի են հակված դրան հավատալու». Հիտլերի այս կարգախոսը Ալիև կրտսերը մեծ եռանդով օգտագործում է, նա միշտ  «քարոզչական առիթներ»  է ստեղծում, մինչդեռ մենք՝ սպասում առիթների, երբեմն էլ դա չենք էլ օգտագործում:

Այդպիսի  «քարոզչական առիթներ» են Հայաստանի մոնոէթնիկությունը և «հայկական երկրորդ հանրապետության» ստեղծումը, որոնք հատկապես վերջին շրջանում շատ հաճախ են օգտագործվում և աստիճանաբար դառնում են  «քարոզչական արժեքային թիրախներ»: Բայց համոզված կարելի է ասել, որ եթե մեզ մոտ այդպիսի հնարքներին տրվի համարժեք պատասխան, ապա ադրբեջանցիները կփոխեն սեփական քարոզչության  «արժեքային թիրախները», որովհետև պատմա-մշակութային ասպեկտը այն հարթակն է, որտեղ նրանք անվերապահ պարտվող են:

Մենք չենք օգտագործում մեր հաղթաթուղթը, իսկ նրանք էլ այդ  «բաց» տարածությունից փորձում են օգտվել: Պետք է նորից նշեմ, որ այս մոտեցումը ադրբեջանական երևակայության կամ էմոցիաների արդյունք չէ, այն բազմաթիվ տեսաբանների կողմից մշակված գիտական լուրջ հիմքերով տեսություն է, որը սահմանում է ինֆորմացիոն պատերազմի սկզբունքներն ու էությունը:

Արման Սահակյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին