Ադրբեջանի հարցերով փորձագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բաքվի բռնապետը օկուպացված Թալիշից որոշել է հերթական անգամ սպառնալ մեզ։
«Ցավոք, այսօր Հայաստանը դեռ դասեր չի քաղել ղարաբաղյան երկրորդ պատերազմից, որովհետև մենք տեսնում ենք, որ Հայաստանում գլուխ են բարձրացրել ռևանշիստական ուժերը։ Հայաստանը կրկին հանդես է գալիս Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններով, ադրբեջանական հողերի նկատմամբ հավակնություններով։ Մենք զգուշացնում ենք Հայաստանի ղեկավարությանը, որպեսզի նա հրաժարվի այդ կեղտոտ գործողություններից։ Այստեղից՝ ազատագրված Թալիշ գյուղից, մենք զգուշացնում ենք որոշ երկրների, որոնք կանգնած են Հայաստանի թիկունքում, հրաժարվեք այդ կեղտոտ գործողություններից։ Ոչ մի արտաքին ուժ չի կարող ազդել Ադրբեջանի և Ադրբեջանի ժողովրդի կամքի վրա», ասել է նա։
Ուրեմն մի ագրեսոր բռնապետ, որ մեր երկիրը կոչում է «Արևմտյան Ադրբեջան» իրեն թույլ է տալիս աջուձախ սպառնալիքներով խոսել։ Ռևանշիստն էլ ես, օկուպանտն էլ ես, ագրեսորն էլ ես, տարածաշրջանը ապակայուցանողնել ես։ Մնում է մենք խելք հավաքենք ու մեր հաշիվը քաշենք...»:
|